Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i63054-Էստոնիայում_մեկնարկել_են_ՆԱՏՕ_ի_հրամանատարաշտաբային_զորավարժությունները
Էստոնիայում Վիռու քաղաքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber Knight միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 04:58 Asia/Tehran
  • Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային զորավարժությունները

Էստոնիայում Վիռու քաղաքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber Knight միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով Էստոնիայի պաշտպանական ուժերի մամլո հաղորդագրությունը, զորավարժություններն անկացվում են երկրորդ հետևակային գումարտակի շտաբում` շուրջ 100 էստոնացի զինծառայողի մասնակցությամբ:

Զորավարժություններին ներգրավվել են նաև Լատվիայի, Լիտվայի և Դանիայի գումարտակները: Saber Knight-ին մասնակցում են ամերիկացի և սլովակ զինծառայողներ: Ընդհանուր առմամբ, բոլոր մասնակիցների թիվը կազմում է 700 զինվոր և սպա:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հուլիսի 2-ը: Դրանք կազմում են ուսումնավարժանքների շրջանակի մի մասը, որի ընթացքում մշակվում է Բալթյան երկրներում հարփակման դեպքում զինվորական գործողությունների անցկացման ծրագիրը: 

Tert.am