Գիտնականները պարզել են, թե ապագայում որ մթերքները կանհետանան
https://parstoday.ir/hy/news/world-i63056-Գիտնականները_պարզել_են_թե_ապագայում_որ_մթերքները_կանհետանան
Մասնագետները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ 60 տարի անց մի շարք մթերքներ կանհետանան Երկրի երեսից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 05:24 Asia/Tehran
  • Գիտնականները պարզել են, թե ապագայում որ մթերքները կանհետանան

Մասնագետները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ 60 տարի անց մի շարք մթերքներ կանհետանան Երկրի երեսից:

Գիտնականները կարծում են, որ մարդիկ շուտով կզրկվեն, մասնավորապես, խաղողից, բանանից, սուրճից:

Ըստ Vladtime-ի՝ պատճառը կլիմայի փոփոխությունները, ինչպես նաեւ երաշտը կլինեն: Ջրի անհրաժեշտ քանակության պակասի պատճառով կարող են անհետանալ խաղողն ու ավոկադոն:

Ինչ վերաբերում է սուրճին. մինչեւ 2080 թվականը ջերմաստիճանի մշտական բարձրացման հետեւանքով ծառերը պարզապես կչորանան: Ենթադրվում է, որ մինչեւ հարյուրամյակի վերջ մոլորակի վրայից կանհետանան նաեւ ձկները, մեղրն ու շոկոլադը:

News.am