Գիտնականները պարզել են, թե ապագայում որ մթերքները կանհետանան
Մայիս 28, 2017 05:24 Asia/Tehran
Մասնագետները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ 60 տարի անց մի շարք մթերքներ կանհետանան Երկրի երեսից:
Գիտնականները կարծում են, որ մարդիկ շուտով կզրկվեն, մասնավորապես, խաղողից, բանանից, սուրճից:
Ըստ Vladtime-ի՝ պատճառը կլիմայի փոփոխությունները, ինչպես նաեւ երաշտը կլինեն: Ջրի անհրաժեշտ քանակության պակասի պատճառով կարող են անհետանալ խաղողն ու ավոկադոն:
Ինչ վերաբերում է սուրճին. մինչեւ 2080 թվականը ջերմաստիճանի մշտական բարձրացման հետեւանքով ծառերը պարզապես կչորանան: Ենթադրվում է, որ մինչեւ հարյուրամյակի վերջ մոլորակի վրայից կանհետանան նաեւ ձկները, մեղրն ու շոկոլադը:
News.am
Պիտակ