Իսլամական զինյալները Ֆիլիպինների հարավում 19 խաղաղ բնակիչ են սպանել
https://parstoday.ir/hy/news/world-i63082-Իսլամական_զինյալները_Ֆիլիպինների_հարավում_19_խաղաղ_բնակիչ_են_սպանել
Իսլամական զինյալները Ֆիլիպինների հարավում 19 խաղաղ բնակիչ են սպանել, կառավարական զորքերի ու ահաբեկիչների բախումների ընդհանուր զոհերի թիվը հասել է 85-ի, հայտնել է «Ֆրանս փրեսը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 08:41 Asia/Tehran
  • Իսլամական զինյալները Ֆիլիպինների հարավում 19 խաղաղ բնակիչ են սպանել

Իսլամական զինյալները Ֆիլիպինների հարավում 19 խաղաղ բնակիչ են սպանել, կառավարական զորքերի ու ահաբեկիչների բախումների ընդհանուր զոհերի թիվը հասել է 85-ի, հայտնել է «Ֆրանս փրեսը»։

Ֆիլիպինյան իշխանությունների տեղեկություններով զինյալները խաղաղ բնակիչներին սպանել են Մարավի քաղաքում, որտեղ հիմա շարունակվում են կառավարական զինված ուժերի ու ԻՊ խմբավորմանն աջակցող իսլամիստների միջեւ բախումները։ Զոհվածներից երեքը կին են, մեկը ՝ երեխա։ Զոհերի մարմինները զինվորականները հայտնաբերել են քաղաքի համալսարանից ոչ հեռու։

Մինչ այդ հայտնել էին , որ Ֆիլիպինների զինված ուժերը ուղղաթիռներից հրթիռակոծել էին զինյալների դիրքերը՝ փորձելով վերջ տալ Մարավի քաղաքում բախումներին ։

News.am