Չինաստանը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերադառնալ բանակցության սեղանի մոտ
https://parstoday.ir/hy/news/world-i63184-Չինաստանը_Հյուսիսային_Կորեային_կոչ_է_արել_վերադառնալ_բանակցության_սեղանի_մոտ
Հակադարձելով Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին, Չինաստանի ԱԳ նախարարությունն այդ երկրին կոչ է արել անհրաժեշտ պայմաններ ապահովել Կորեական թերակղզու խնդիրների կարգավորման համար բանակցային սեղանին վերադառնալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 13:09 Asia/Tehran
  • Չինաստանը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերադառնալ բանակցության սեղանի մոտ

Հակադարձելով Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին, Չինաստանի ԱԳ նախարարությունն այդ երկրին կոչ է արել անհրաժեշտ պայմաններ ապահովել Կորեական թերակղզու խնդիրների կարգավորման համար բանակցային սեղանին վերադառնալու համար:

«Reuters» գործակալության հաղորդմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է.«Ներկայիս իրավիճակը չափազանց բարդ ու զգայուն է Կորեական թերակղզում: Պեկինը հուսով  է, որ բոլոր կողմերը՝ մասնավորապես Փխենյանն ինքնազսպվածություն են ցուցաբերելու»:

Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան երկուշաբթի առավոտյան բալիստիկ հրթիռ է արձակել Վոնսան քաղաքից:

Հարավային Կորեայի տարբեր քաղաքներում՝ հատկապես մայրաքաղաք Սեուլում բողոքարարները պահանջել են դադարեցնել ԱՄՆ-ի «Թադ» հակահրթիռային համակարգի տեղակայումը և վերջ դնել Կորեական թերակղզում այդ երկրի ռազմական քայլերին: