ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում
https://parstoday.ir/hy/news/world-i63394-ՆԱՏՕ_ն_չի_տեղակայի_իր_զորքերը_վրացական_նավահանգիստներում
ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում: Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ՆԱՏՕ-ն պատրաստվում է ապահովել անվտանգությունը Սև ծովում Ռումինիայում գտնվող բազմազգ բրիգադի ուժերով, որում կներառվեն միայն դաշինքի երկրների ռազմական ստորաբաժանումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2017 15:38 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում

ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում: Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, ՆԱՏՕ-ն պատրաստվում է ապահովել անվտանգությունը Սև ծովում Ռումինիայում գտնվող բազմազգ բրիգադի ուժերով, որում կներառվեն միայն դաշինքի երկրների ռազմական ստորաբաժանումները:

«Այս փուլում մենք չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայել վրացական նավահանգիստներում: Մենք իսկապես գնահատում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունները Սևծովյան տարածաշրջանում անվտանգության համատեքստում՝ այն առումով, որ Վրաստանն ավելի տեղեկացված է և դաշինքին տեղեկություն է տրամադրում այդ տարածաշրջանի մասին:

Մեր ուշադրությունն ուղղված է Սև ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության ուժեղացմանը: Դա նշանակում է, որ, օրինակ, Ռումինիան գլխավորում է բազմազգ բրիգադը, որի մեջ մտնում են Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից զինծառայողներ»,- ասել է նա:

 

lratvakan.am/