Ֆիլիպինների օդուժը հարվածել է յուրայիններին. կան զոհեր և վիրավորներ
Հունիս 01, 2017 16:23 Asia/Tehran
Ֆիլիպինների հարավային Մարավի քաղաքում իսլամիստների դեմ պայքարի շրջանակներում երկրի օդուժի ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 10 ֆիլիպինցի զինվորական, հայտնում է BBC-ն:
«Զինվորականների խումբը հայտնվել է մեր սեփական օդային հարվածների տակ: Մենք կորուստներ ենք ունեցել՝ 10-ը զոհվել են, 8-ը՝ վիրավորվել», - հայտնել է երկրի պաշտպանության նախարարը:
«ԻԼԻՊ»-ի հետ կապված ահաբեկիչները մայիսի 23-ին գրավել են մոտ 200 հազար բնակչություն ունեցող Մարավի քաղաքը, որի համար կառավարական զորքերի և իսլամիստների միջև մարտերը շարունակվում են մինչ օրս:
armedia.am
Պիտակ