Ֆիլիպիններում բողոքում են Ջո Բայդենի ասիական շրջագայության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i172644-Ֆիլիպիններում_բողոքում_են_Ջո_Բայդենի_ասիական_շրջագայության_դեմ
ԱՄՆ նախագահի ասիական շրջագայության դեմ բողոքող ցուցարարները, որոնք հավաքվել են Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են ոստիկանության հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2022 18:43 Asia/Tehran
  • Ֆիլիպիններում բողոքում են Ջո Բայդենի ասիական շրջագայության դեմ

ԱՄՆ նախագահի ասիական շրջագայության դեմ բողոքող ցուցարարները, որոնք հավաքվել են Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են ոստիկանության հետ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը սկսել է իր վեցօրյա շրջագայությունը Արևելյան Ասիա: Նրա օդանավը վայրէջք է կատարել Հարավային Կորեա։

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում երկրի տարբեր շրջաններցի հավաքված ցուցարարները բողոքել են   Բայդենի  այցի և ԱՄՆ կառավարության կողմից տարածաշրջանում տարվող միլիտարիստական քաղաքականության դեմ: 

Այսօր ԱՄՆ նախագահի Հարավային Կորեա կատարած այցի դեմ բողոքող ցուցարարները  կրել են «Բայդենի այցը Հարավային Կորեա սրում է պատերազմական ճգնաժամը», «Մենք դեմ ենք ԱՄՆ-ի ներգրավմանը նոր սառը պատերազմին», «Մենք դեմ ենք Ճապոնիա-Հարավային Կորեա ռազմական համագործակցությանը», գրությամբ պաստառներ։