Հետաձգվել է ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու նախագծի իրագործումը
https://parstoday.ir/hy/news/world-i63506-Հետաձգվել_է_ԱՄՆ_ի_դեսպանությունը_Երուսաղեմ_տեղափոխելու_նախագծի_իրագործումը
ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաձգել է դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագծի իրագործումը: Այդ որոշմանը հակադարձել է Սիոնիստական ռեժիմի վարչապետը, իսկ պաղեստինցիներն այն ողջունել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2017 08:55 Asia/Tehran
  • Հետաձգվել է ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու  նախագծի իրագործումը

ԱՄՆ-ի Կոնգրեսը հետաձգել է դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագծի իրագործումը: Այդ որոշմանը հակադարձել է Սիոնիստական ռեժիմի վարչապետը, իսկ պաղեստինցիներն այն ողջունել են:

Հինգշաբթի օրը, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է.«Չնայած Իսրայելը ցավում է, որ ներկայումս ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ չի տեղափոխելու, սակայն հուսով է, որ այդ նպատակը կիրականացվի ապագայում»:

Նա նշել է, որ Իսրայելը ցանկանում է, որ իր հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող մյուս երկրների նման, ԱՄՆ-ի դեսպանություն նույնպես Երուսաղեմում լինի:

Հինգշաբթի օրը, պաղեստինցի պաշտոնատարներ ողջունել են Դոնալդ Թրամփի որոշումը բռնագրավյալ Պաղեստինում այդ երկրի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագծի հետաձգման կապակցությամբ:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը մի հրամանագրով հետաձգել է ԱՄՆ-ի դեսպանությունը Թելավիվից զավթված Երուսաղեմ տեղափոխելու նախագծի իրագործումը: