Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ գերմանացիներ
Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է 44 գերմանացիների:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներին ազատ չի արձակելու, քանի դեռ այդ երկիրը Բեռլինում ապաստանած թուրք սպաներին չի հանձնել Անկարային:
Գերմանիայի Բունդեսթագի Կանաչներ կուսակցության թուրք պատգամավոր Օզքան Մոթոլուն մտահոգություն է հայնել Թուրքիայում մեծ թվով գերմանացիների ձերբակալության կապակցությամբ և կոչ է արել Գերմանիայի կառավարությանը այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության հաղորդման համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, տասնյակ զինվորականներ, դիվանագետներ, փաստաբաններ և պետական պաշտոնյաներ և նրանց ընտանիքների անդամները ապաստանության դիմում են ներկայացրել Գերմանիայի կառավարությանը:
Թուրքիան պահանջում է, որպեսզի Գերմանիան հեղաշրջման մեջ մեղադրվող կասկածյալներին արտահանձնի Անկարային: