Եկեք մոլորակը կրկին հզոր դարձնենք. Ֆրանսիայի նախագահ
https://parstoday.ir/hy/news/world-i63554-Եկեք_մոլորակը_կրկին_հզոր_դարձնենք._Ֆրանսիայի_նախագահ
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ, ասել է, որ բոլորը պետք է կիսեն այժմ պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 04:57 Asia/Tehran
  • Եկեք մոլորակը կրկին հզոր դարձնենք. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ, ասել է, որ բոլորը պետք է կիսեն այժմ պատասխանատվությունը:

«Եկեք մեր մոլորակը կրկին հզոր դարձնենք», - գրել է Մակրոնը թվիթերյան իր միկրոբլոգում` հղում անելով Թրամփի նախընտրական հայտնի կարգախոսին:

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել գիտնականներին, գործարարներին և բոլոր պատասխանատու քաղաքացիներին, ովքեր հիասթափված են Թրամփի որոշումից, Ֆրանսիա տեղափոխվել կլիմայի և շրջակա միջավայրի խնդիրների համար հստակ լուծումներ գտնելու համար: 

 Tert.am