Բրիտանական պահպանողականները կարող են խորհրդարանում 18 տեղ կորցնել
https://parstoday.ir/hy/news/world-i63678-Բրիտանական_պահպանողականները_կարող_են_խորհրդարանում_18_տեղ_կորցնել
Պահպանողականները կարող են Բրիտանիայի խորհրդարանում 18 տեղ կորցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հունիսի 8-ին են անցկացվելու, այս մասին են վկայում YouGov ընկերության հերթական հարցման տվյալները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2017 07:53 Asia/Tehran
  • Բրիտանական պահպանողականները կարող են խորհրդարանում 18 տեղ կորցնել

Պահպանողականները կարող են Բրիտանիայի խորհրդարանում 18 տեղ կորցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք հունիսի 8-ին են անցկացվելու, այս մասին են վկայում YouGov ընկերության հերթական հարցման տվյալները։

«Վարչապետ Թերեզա Մեյը կարող է 308 տեղ ստանալ խորհրդարանում, ինչը 18-ով քիչ կլինի մեծամասնության մակարդակից (326 տեղ 650-ից)»,- հայտնում է YouGov-ը։

Պահպանողականները վերահսկում էին անցած գումարման խորհրդարանը, ունենալով 330 տեղ։ Իսկ հիմա, ըստ հարցման, նրանք 313 տեղ կստանան։

Միաժամանակ հարցումները ցույց են տալիս լեյբորիստների վարկանիշի աճը։ YouGov-ը հայտնում է, որ նրանք կարող են այս ընտրություններին 261 տեղ ստանալ, մինչդեռ նախօրեին անցկացված հարցման արդյունքներով նրանք կարող էին 257 տեղ ստանալ։

Մեծ Բիտանիայի խորհրդարանի համընդհանուր ընտրությունները կանցնեն հունիսի 8-ին ՝ պահպանողական կառավարության նախաձեռնությամբ։ Այն բանից հետո, երբ երկրի քաղաքացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, երկրի վարչապետը որոշել է, որ Բրյուսելի հետ գալիք բանակցությունների համար քաղաքական Լոնդոնում միասնականություն է անհրաժեշտ։

orer.am/