«Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումից հետո ավելի քան 600 մարդ է տուժել հրմշտոցից
Հունիս 04, 2017 14:40 Asia/Tehran
Մոտ 600 մարդ է տուժել Տուրինում՝ Սան Կառլո հրապարակում սկսված հրմշտոցի ժամանակ, որն առաջացել է «Յուվենտուս»-«Ռեալ» եզրափակչի հանդիպմանը հետևելու ժամանակ:
Հրմշտոցի պատճառ է դարձել հրավառությունը, որը երկրպագուների ամբոխի մեջ պայթեցրել է դեռահասը՝ գոռալով ռումբի մասին: Դրան հաջորդել են խուճապն ու հրմշտոցը: Այս ամենի հետևանքով տուժածների թիվը հասել է 600-ի: Անհետ կործաների մեջ կա 3 տարեկան երեխա:
Քարդիֆում կայացած խաղում իտալացիները պարտվել են 1:4 հաշվով:
armedia.am/arm/
Պիտակ