Օռլանդոյում հրաձգության հետեւանքով 5 մարդ զոհվել է
Հունիս 05, 2017 16:14 Asia/Tehran
Օռլանդոյում հրաձգության հետեւանքով 5 մարդ զոհվել է, այդ թվում՝ հրաձիգը:
Այս մասին հայտնում է WFTV-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին: Զոհերի թվի եւ հանցագործության դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հրաձգությունը կատարվել է քաղաքի արդյունաբերական շրջաններից մեկում: Դեպքի վայրում են շտապ օգնության եւ ոստիկանության աշխատակիցները: Տեղի ոստիկանությունից հայտարարել են, որ հանրության համար սպառնալիք չկա, եւ ոստիկանությունը քննում է «ողբերգական միջադեպը»:
news.am
Պիտակ