Մամուլի տեսություն 06-06-2017
Երկրաշարժ ՝ արաբական աշխարհում
Իրանական և հայաստանյան լրատվամիջոցներն այսօր ողողված էին արաբական աշխարհի վերջին օրերին տեղի ունեցածի մասին լուրերով ու վերլուծություններով: Իրադարձություն, որը լրատվամիջոցները տարբեր բառերով ու տերմիններով էին բնութագրել : «Արման» օրաթերթն այն անվանել է «Երկրաշարժ արաբական աշխարհում», «Էբթեքար» օրաթերթը ՝ «Սուսերով պար ՝ Պարսից ծոցում»: «Էըթեմադ» օրաթերթի հոդվածագրի կարծիքով էլ այդ իրադարձությունը երկրաշարժ էր ՝ Երկարաշարժ ՝ արաբական կոալիցիայում: Կատարի հետ արաբական երկրների հարաբերությունների խզումն , «Իրան» օրաթերթն անվանել էր «Արաբական ցնցում»:
«Ալ»-երի միջև պատերազմ ՝ կոալիցիայից հետո» , «Պատերազմ ՝ շեյխերի միջև», «Քաղաքական երկրաշարժ ՝ Պարսից ծոցում» ՝ ահա վերնագրերը որոնք ընտրել էին համապատասխանաբար «Ջավան» , «Շարղ» և «Համդելի» օրաթերթերը:
«Շարղ»
Թուրքիան Ֆաթհուլլահ Գյուլենին զրկել է քաղաքացիական իրավունքից
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է արտերկրում ապրող այդ երկրի քաղաքացիության իրավունք ունեցողների 130 հոգանոց մի ցանկ, որոնք զրկվելու են այդ իրավունքից: Դա տեղի է ունենում Գյուլենիստականների դեմ դատական գործընթացի շրջանակում: Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարական ցուցակի քաղաքացիների շարքում են աքսորված հոգևորականներ, կառավարության ընդդիմադիրներ, նաև Թուրքիայի կառավարության տեսանկյունից ՔԲԿ-ի նման կուսակցությունների ու կազմակերպությունների հետ կապեր ունեցող անձինք: Ցուցականում են նաև Գյուլենի և Ժողովրդա-դեմոկրատական կուսակացության երկու պատգամավորների անուններ: Հիշյալ պաշտոնյաների դեմ դատական գործն ընթացքի մեջ է : Եթե ցուցակում ընդգրկվող անձինք առաջիկա երեք ամիսներին երկիր չվերադառնան և բացատրություններ չներկայացնեն, ապա զրկվելու են քաղաքացիական իրավունքից:
«Իրան»
Արաբական ցնցում
Մալդիվյան կղզիները միացել է երկրներին, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Քուվեյթը և Օմանը լռություն են պահել, իսկ Արաբական երկրների Լիգան , Իրաքը և Հորդանանը բացահայտորեն դեմ են գնացել Ռիադի կողմնորոշմանը:
Երբ Թրամփը Ռիադ այցելեց, դիտորդները կարող էին ենթադրել, որ հետկուլիսյան համաձայնություններ են կայացվել, բայց քչերը կարող էին կանխատեսել, որ դա հանգեցնելու է Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի վեց անդամներից ՝ Կատարի մեկուսացմանը: Դոհայի մեկուսացումը սկսվել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելով : Չնայած Ռիադի գործադրած ճնշումներին Օմանը և Քուվեյթը, որոնք արտաքին քաղաքականության ոլորտում ինչ-որ չափով անկախ են գործում , չեն պատրաստվել միանալ Արաբիայի քայլերին: Հորդանանը հայտարարել է, որ որոշակի դիրքորոշում չունի : Իսկ Արաբական երկրների Լիգան հայտարարել է , որ քննարկելու է արաբական երկրների հարաբերությունների սառեցման հարցը: Այդպիսով Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ արաբական երկրների միջև աննախադեպ ճեղքվածք է առաջացել:
«Ջամե Ջամ»
Քերի.«Իրանի դեմ նոր շրջափակումների սահմանումը վտանգավոր է լինելու»
ԱՄՆ նախկին պետքարտուղար ՝ Ջոն Քերին ասել է .-«Նոր շրջափակումների սահմանումն Իրանի և նրանց դեմ , ովքեր դեր ունեն Իրանի հրթիռային ծրագրում , կարող է Իրանի ժողովրդի համար ունենալ այն պատգամը, որ 2015 թվականի միջուկային համաձայնությունը ձեռքբերում չի ունեցել : Այդ համաձայնության հեռանկարը եղել է ՝ միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց Իրանի տնտեսական շրջափակումների չեղարկումը»:
«Ալիք»
ԱՄՆ-ը գործընկերներին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Քաթարի շուրջ ճգնաժամի ֆոնին
ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ մայոր Էդրան Ռանկին-Գալոուեյը Մերձավոր Արելքում ԱՄՆ-ի գործընկերներին կոչ է արել հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով մի շարք երկրների՝ Քաթարի հետ հարաբերությունները խզելու ֆոնին: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ հայտնում է «Associated Press»-ը:
«Մենք տարածաշրջանում մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և աշխատել համատեղ որոշումների վրա, որոնք ամրապնդում են տարածաշրջանային անվտանգությունը», - ասել է Ռանկին-Գալոուեյը:
Նրա խոսքով՝ գործողության ներկա պահին իրավիճակը չի ազդել ԱՄՆ-ի վրա. ամերիկյան ռազմական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Աֆղանստան, Իրաք և Սիրիա՝ տարածաշրջանում գտնվող իրենց բազաներից:
Հայտնի է, որ Քաթարում բնակվում է մինչև 10 հազար ամերիկացի ռազմային:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Եմենի իշխանությունները միացել են Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Բահրեյնին՝ Քաթարի հետ դիվանագիտական կապերը խզելու հարցում:
«Քաթարն աջակցում է բազմաթիվ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա»), որոնց նպատակն է տարածաշրջանային կայունության խախտումը: Այդ երկիրն իր մեդիայի միջոցով անընդհատ իրականացնում է այդ խմբավորումների գաղափարախոսության քարոզը»,-նշվում է Սաուդյան Արաբայի խոշորագույն լրատվական գործակալության տարածած հայտարարությունում:
armedia.am
Նոր ճգնաժամ Պարսից ծոցում. հիմքում անկախ քաղաքականություն վարելու Կատարի ձգտումն է
Արփինե Հովսեփյան
Պարսից ծոցում հերթական ճգնաժամն է հասունանում: Հունիսի 5-ին Բահրեյնը հայտարարել է Կատարի հետ կապերը խզելու մասին: Մի քանի րոպե անց համանման հայտարարություններ են արել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրություններ: Ավելի ուշ նրանց միացել են Եմենը, Լիբիան և Մալդիվները: Reuters գործակալության տվյալներով Ծոցի 3 երկրները Կատարի այցելուներին և բնակիչներին 2 շաբաթ ժամանակ են տվել իրենց երկիրը լքելու համար: Կատարը նաև արտաքսվել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից: Ծոցի երկրները Դոհային մեղադրում են «ահաբեկիչներին, ծայրահեղականներին և անջատողական կազմակերպություններին աջակցելու և ֆինանսավորելու մեջ»:
«Կատարն աջակցում է տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ»-ին, «Իսլամական պետությանը» և «Ալ-Կաիդա»-ին, որոնց նպատակն է խաթարել տարածաշրջանի կայունությունը: Դոհան մշտապես իր լրատվամիջոցներով տարածում է նրանց ուղերձները», - ասվում է սաուդական SPA լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ: Էլ-Ռիյադը Դոհային մեղադրում է նաև իր արևելյան Քաթիֆ շրջանում (այն գերազանցապես շիաներով է բնակեցված) զինյալներին աջակցելու մեջ: Կատարը դեռևս պաշտոնապես չի արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին, թեև նախկինում բազմիցս հերքել է ահաբեկչներին աջակցելու մասին մեղադրանքները:
Հատկանշական է, որ սա առաջին նման միջադեպը չէ: 2014 թվականին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը կրկին նույն մեղադրանքներով (հիմնական վեճը ծավալվում էր «Մուսուլման եղբայրներին» աջակցելու խնդրի շուրջ) հետ կանչեցին իրենց դեսպաններին Կատարից: Դիվանագիտական սկանդալը ձգվեց ավելի քան 8 ամիս: Այս անգամ Կատարի դեմ կիրառվող միջոցները (այդ թվում նաև օդային և ծովային երևեկության կասեցումը) շատ ավելի խիստ են:
Հասկանալի է, որ առանձին խմբավորումներին, մասնավորապես, եգիպտական «Մուսուլման եղբայրներին» (ի հեճուկս Եգիպտոսի բազմաթիվ պահանջներին) աջակցելու շուրջ մեղադրանքներն ավելի քան իրական են, բայց տեղի ունեցածի պատճառը հանդիսանալ չեն կարող: Հիմնական խնդիրը Կատար-Սաուդյան Արաբիա հակասություններն են (թեև Կատարը լրջագույն տարաձայնություններ ունի նաև նույն Եգիպտոսի և Բահրեյնի հետ) և դրանցից ածանցվող հարցերը կապված Ծոցի միասնական քաղաքականության հետ:
Վերջին շրջանում ընդհամենը 10 հազար քառ/կմ տարածք ունեցող Կատարը որդեգրել է Սաուդյան Արաբիայից անկախ արտաքին քաղաքական կուրս, ինչն ավելի ակնհայտ դարձավ հատկապես 2010 թվականից արաբական երկրներում (Եգիպտոս, Սիրիա և այլն) ընթացող զարգացումների համատեքստում: Եվ այս հանգամանքը չի կարող իր ազդեցությունը չունենալ Էլ-Ռիյադի քաղաքականության վրա, որը վերջին շրջանում տարածաշրջանային վայրիվերումների ֆոնին ջանում է միասնական ռազմավարություն ձևավորել առնվազն Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման) շրջանակներում (ընդ որում, այս մոտեցումը հիմնականում համընկնում է նաև ԱՄՆ նոր նախագահի մերձավորարևելյան ռազմավարության հետ), բայց պարբերաբար հանդիպում է Կատարի դիմադրությանը: