Ռուսական ՄիԳ-31 կործանիչը որսացել է Նորվեգիայի P-3C ինքնաթիռը
Ռուսաստանի ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի երկնքում՝ ՌԴ սահմանի մոտ որսացել է Նորվեգիայի «Օրիոն» P-3C հականավային ինքնաթիռը: Անվտանգ հեռավորության վրա մոտենալուց հետո նորվեգական ինքնաթիռը փոխել է ուղղությունը և հեռացել ռուսական սահմանից: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է tert.am-ը:

Գերատեսչության տվյալներով՝ Բարենցի ծովի չեզոք ջրերի օդային տարածքի վերահսկողության միջոցները հայտնաբերել են ՌԴ պետական սահմանի երկայնքով թռչող ինքնաթիռ:
Նշվում է, որ օդ է բարձրացվել Հյուսիսային նավատորմի ՀՕՊ ուժերի ՄիԳ-31 կործանիչը, որի անձնակազմը անվտանգ հեռավորության վրա մոտեցել է թիրախին և նույնականացրել է այն որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերի «Օրիոն» P-3C հականավային ինքնաթիռ:
Ռուսաստանի Դաշնության սահմանից հեռանալուց հետո ՄիԳ-31 կործանիչը վերադարձել է տեղակայման վայր:
Սա արդեն հունիսի 6-ին ռուսական կործանիչների կողմից ՆԱՏՕ-ի ինքնաթիռ որսալու երկրորդ դեպքն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսական Սու-27 կործանիչը որսացել և ուղեկցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռազմավարական ռմբակոծիչը, որը թռչում էր Բալթիկ ծովի վրայով՝ Ռուսաստանի սահմանի երկայնքով:
lratvakan.am/