Մամուլի տեսություն 07-06-2017
Իսլամական խորհրդարանում ահաբեկչական գործողությունն ավարտված է . ահաբեկիչները վնասազերծված են:
«Ալիք»
Իսլամական խորհրդարանում ահաբեկչական գործողությունն ավարտված է . ահաբեկիչները վնասազերծված են
Իսլամական խորհրդարանում ահաբեկչական գործողությունն ավարտված է և ահաբեկիչները վնասազերծված են: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Ըստ աղբյուրի, անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել վերջին ահաբեկչին: Բոլոր չորս ահաբեկիչներն էլ սպանված են և այս պահի դրությամբ անվտանգության ուժերը ստուգում են ողջ տարածքը ՝հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով:
lragir.am
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանում ահաբեկչական հարձակումները
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է հունիսի 7-ին Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: «Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին», - նշված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:
«Ռեսալաթ»
Բրիտանիայի անվտանգության ծառայության անգործունեությունը
Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները վկայում են Բրիտանիայի անվտանգության ծառայության անգործունեության մասին: Բրիտանական օրաթերթի գրությամբ, կասկածեր են առաջացել հետախուզական կառույցների աշխատանքային գործունեության շուրջ: Անորոշությունների հիմնական պատճառն այն է , որ Թերեզա Մեյի կառավարությունը երկրում ճգնաժամային իրավիճակի մակարդակը իջեցրել է ճգնաժամային աստիճանից : Փողոցներում անվտանգության ուժերի թվաքականի նվազումը առաջացրել է մտահոգություն այն կապակցությամբ, թե Բրիտանիայի հետախուզական կառույցներն անկարող են կատարել իրենց պարտականությունը: Ականատեսների վկայությամբ , դեպքից 10-15 րոպեներ հետո են տեղ հասել անվտանգության ուժերը և երբ սկսվել են բախումները, ոչ-զինյալ ոստիկանությունն անպաշտպան է գտնվել : Ավելի ուշ Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ ոստիկանության զինված ուժերը օգնության առաջին կանչից ութ րոպե անց, սպանել են երեք կասկածյալներին:
«Շարղ»
Դի Միստուրան Մոսկվա է այցելելու
Մոտ ապագայում Մոսկվան հյուրընկալելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ ՝ Ստեֆան Դի Միստուրային: Այցը կայանալու է Աստանայի նիստից առաջ, որի ընթացքում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փորձագետների ներկայությամբ, նախանշվելու է Սիրիայում ապաէսկալացիոն գոտիների ստեղծման ուղեքարտեզը:
«Իրան»
Գերմանացի բանակայինները Ինջերլիքից Հորդանան են փոխադրվել
Գերմանիայի և Թուրքիայի միջև ապարդյուն բանակցություններից հետո, Բեռլինը հայտարարել է, որ մոտ ապագայում իր զորքերը և զինատեխնիկան Հորդանան է փոխադրելու: Թուրքիայի պետայրերի հետ Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Զիգմար Գաբրիելի միջև բանակցությունները ձախողելուց հետո, Գերմանիայի ՊՆ-ը հայտարարեց, որ Հորդանանի հետ ծրագրեր են կազմել ՝ գերմանական զորայիններին ու տեխնիկաներն այդ երկիր փոխադրելու համար: Թուրքիայի ԱԳ նախարարի հետ մամլո ասուլիսում, Գերմանիայի ԱԳ նախարարն ասել էր, որ զորամիավորներին տեղափոխելը հարաբերությունների խզում չի նշանակում և իր երկիրը փորձում է խաղաղ ճանապարհով կարգավորել հարցերը Թուրքիայի հետ:
araratnews.am
8-րդ երկիրը խզեց հարաբերությունները Կատարի հետ
Մավրիտանիան դարձավ ութերորդ երկիրը, որն այս շաբաթ խզեց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ. հաղորդում է BBC-ն:
«Կատարը կապել է իր քաղաքականությունն ահաբեկչական կազմակերպությունների աջակցման և ծայրահեղական գաղափարախոսության քարոզչության հետ»,- այս մասին հայտարարել է Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարը:
Կատարի հետ դիվանագիտական հարաբերություններն են խզել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը, Լիբիան և Մալդիվյան կղզիները:
Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական պետություններում ներքին իրավիճակը ապակայունացնելու մեջ:
armedia.am
Նավթի գներն առաջիկայում կպայմանավորվեն ևս մեկ՝ Կատարի գործոնով
Լիլիա Ամիրխանյան
Կատարի և արաբական այլ պետությունների միջև առաջացած դիվանագիտական սկանդալն իր զգալի հետևանքները թողեց բորսաներում նավթի գնանշումների վրա: Նավթ արդյունահանող երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների անակնկալ սառեցումը մեծ անորոշության ֆոն ստեղծեց նավթի համաշխարհային շուկայում՝ բարձրացնելով նավթի գները: Դա, իհարկե, շուկայի առաջին արձագանքն էր՝ որպես անորոշությանը հետևող բնականոն գործընթաց, մինչդեռ նավթի գների հետագա «ճակատագիրը» կախված կլինի մի քանի գործոններով, որոնք կարող ենք տարանջատել արդեն իսկ գոյություն ունեցողների և հնարավոր առաջացողների:
Գրեթե միանշանակ կարող ենք ասել, որ նավթի համաշխարհային գների վրա ազդող հիմնական գործոնին՝ արդյունահանման ծավալի շուրջ նավթ արդյունահանող երկրների համաձայնությանը զուգահեռ, կավելանա ևս մեկը՝ Կատարի շուրջ ստեղծված դիվանագիտական սկանդալը: Ըստ էության, սրանք հենց վերոնշյալ գոյություն ունեցող գործոններ են: Մինչդեռ Կատարի այդ երկու խնդիրներն էլ բազմաշերտ են և ենթակա չեն երկարաժամկետ որևէ լուծման:
Օրինակ, եթե դիտարկելու լինենք նավթի արդյունահանման ծավալների շուրջ մեկ ամիս առաջ Դոհայում ձեռք բերված համաձայնությունը՝ արդյունահանումը կրճատել օրական 1.2 մլն բարելի, որը որոշակի կայունություն բերեց գնային դաշտում, ապա նախ այդ համաձայնությունը մինչև 2018թ. սկզբի համար է և երկրորդ՝ չկա որևէ վստահություն, որ մասնակից որևիցէ երկիր դուրս չի գա համաձայնությունից: Կատարի դիվանագիտական խնդիրն ավելի բազմաշերտ է. այդ երկիրը հանդիսանում է ՕՊԵԿ անդամ, այդ երկիրը քիչ առաջ հիշատակված համաձայնագիր ստորագրած երկիր է: Ոչ ոք չի կարող ասել, թե ստեղծված քաղաքական լարվածությունն արաբական աշխարհում ինչ հանգուցալուծումներ կառաջացնի, որոնցից կարող են լինել՝ ՕՊԵԿ-ից Կատարի դուրս գալը, արդյունահանման ծավալների շուրջ համաձայնությունից հրաժարումը, Կատարի նկատմամբ տարատեսակ, այդ թվում՝ առևտրային էմբարգոյի և այլ սանկցիաների կիրառումը: Կախված լուծումներից, իրավիճակը նավթի շուկայում կարող է կտրուկ փոխվել:
Միակ հստակությունն այս պահին այն է, որ քաղաքական լարվածությունից առաջացած անորոշությունը նավթի գների ոչ շատ մեծ քանակներով, բայց շարունակական աճ են խթանելու: Բայց եթե, օրինակ, Կատարը դուրս գա ՕՊԵԿ-ից, ապա մի կողմից ՕՊԵԿ–ի կողմից առաջարկվող նավթային կարտելը կնվազի, հետևաբար նաև նավթի առաջարկը, մյուս կողմից Կատարն իր էներգետիկ քաղաքականության մեջ կլինի առավել անկաշկանդ, շուկայի վրա դրա հասկանալի հետևանքներով:
Թերևս սրանք միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքի դիտարկումներ են: Առավել մոտ ժամանակների համար, նավթի գների աճը դեռ կշարունակվի: Ելնելով իրավիճակից, այն չի ձգտի նավթի այսպես ասած իդեալական գնին՝ 100 դոլար/բարելին, սակայն միանշանակ ստորին շեմում կպահպանի վերջին ժամանակների համար ընդունված 50 դոլար/բարել հոգեբանական գինը՝ ձգտելով մեկ բարելի դիմաց 60 դոլարի: