Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների միջազգային արձագանքը
Տարբեր երկրների պաշտոնյաներ ու ղեկավարներ դատապարտել են ԻԼԻՊ-ի կողմից Իրանի իսլամական հանրապետության հիմնադրի սրբավայր դամբարանի և խորհրդարանի շենքի վրա իրականացված հարձակումները:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց պատասխանատվությունն ստանձնել է ԻԼԻՊ-ը, ցույց են տալիս, որ ահաբեկիչները հանգիստ չեն մնա»:
Դատապարտելով ԻԼԻՊ-ի հարձակումները, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է.«Այդ դեպքերը մեկ անգամ ևս հիշեցնում են ահաբեկչության դեմ միասնական ջանքերի և իսլամական երկրների հետ միավորվելու անհրաժեշտությունը»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը խստագույն կերպով դատապարտել է Թեհրանում ԻԼԻՊ-ի իրականացրած ահաբեկչական հարձակումները:
Ֆրանսիայի Սենատի Արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Նաթալի Գուլեն ասել է.«ԻԼԻՊ-ն այդ հարձակումներով Իրանի կառավարությունն ու ժողովրդավարությունն է թիրախ դարձրել»:
Իր սաուդցի պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարար՝ Զիգմար Գաբրիելը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները:
Իր Twitter-ի էջում Լիտվայի ԱԳ նախարարությունը ևս ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ,որի հետևանքով մարդիկ են զոհվել ու վիրավորվել: