Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i64026-Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_թշնամական_քայլերը_շարունակվում_են
ԱՄՆ-ի Սենատը շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերն, այդ երկրի նախագահին արտոնեց նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2017 02:01 Asia/Tehran
  • Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերը շարունակվում են

ԱՄՆ-ի Սենատը շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերն, այդ երկրի նախագահին արտոնեց նոր շրջափակումներ սահմանել Իրանի դեմ:

«Սթար Թրիբյուն» օրաթերթի ինտերնետային կայքէջի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, ԱՄՆ Սենատն Իրանի դեմ շրջափակումների նոր օրենքն ընդունեց` 92 կողմ և 7 ձայներով:

Համաձայն այս օրենքի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլատրվում է Վաշինգտոնի շրջափակումների ցուցակում ներառել ԻԻՀ-ի հրթիռային ծրագրին մասնակցող անձանց:

Այս օրենքն այն պայմաններում վավերացվեց, երբ ԻԻՀ-ն չորեքշաբթի օրն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացված երկու ահաբեկչական հարձակումների թիրախ դարձավ:

Թրամփն ավելի վաղ հաստատել էր, որ ԻԼԻՊ-ը ստեղծվել ու զինվել է Վաշինգտոնի կողմից: