ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց Թեհրանի ահաբեկչական հարձակումները
ՄԱԿ-ի ԱԽ-ն հինգշաբթի գիշեր մի հաղորդագրությամբ դատապարտեց Թեհրանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի իրականացրած վայրագ հարձակումները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԱԽ-ի հերթական նախագահի հաղորդագրության մեջ ասված է. «ՄԱԿ-ի ԱԽ անդամները ամենախիստ կերպով դատապարտում են ԻԻՀ-ի մայրաքաղաք՝ Թեհրանը թիրախ դարձրած ահաբեկչական վայրագ հարձակումները»:
«ԱԽ-ի անդամներն իրենց խոր ցավակցություններն են փոխանցում դեպքի նահատակների հարազատներին ու Իրանի ժողովրդին և շուտափույթ ապաքինում են մաղթում ահաբեկչական հարձակման վիրավորներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ԱԽ-ն նաև պահանջել է դատի տալ ու պատժել նման ահաբեկչական քայլերի հեղինակներին, կազմակերպիչներին, պաշտպաններին ու ֆինանսական հովանավորներին:
Հաղորդագրության վերջում ընդգծվել է 2015 թվականին վավերացված թիվ 2199 և 2253 բանաձևերի համաձայն ահաբեկիչների ֆինանսավորման դիմակայման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը: