Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին
Հինգշաբթի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22-ին Բրիտանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները և մեկնարկել է ձայների հաշվարկումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ընտրությունների ընթացքում, որը համարվում է 1801 թվականից ի վեր Բրիտանիայի խորհրդարանական 57-րդ ընտրությունները, ժողովուրդը որոշելու է խորհրդարանի 650 մանդատների ճակատագիրը:
Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Թերեզա Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցության հաղթանակի մասին:
Հատկանշական է, որ սոցհարցումների արդյունքների համաձայն` Պահպանողական կուսակցությունը ստանալու է խորհրդարանի 314, իսկ Լեյբորիստական կուսակցությունը` 266 մանդատները:
Անգլիայի, Ուելսի, Շոտալանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի 40 հազար ընտրատեղամասերում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան ուրբաթ առավոտյան:
Բրիտանիայի քաղաքական կառույցի համաձայն` Համայնքների պալատում մանդատների մեծամասնությունը ձեռք բերած կուսակցությունը ձևավորում է երկրի կառավարությունը և կուսակցության ղեկավարը դառնում է ապագա վարչապետը:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը որոշեց վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, հուսյով, որ իր կուսակցությունը կկարողանա ձեռք բերել խորհրդարանական ձայների մեծամասնությունը և ծանր պարտության մատնել Ջերմի Քուրբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցությանը, :