Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին
https://parstoday.ir/hy/news/world-i64124-Բրիտանիայի_խորհրդարանական_ընտրություններն_ավարտվեցին
Հինգշաբթի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22-ին Բրիտանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները և մեկնարկել է ձայների հաշվարկումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2017 07:04 Asia/Tehran
  • Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին

Հինգշաբթի երեկոյան, տեղական ժամանակով ժամը 22-ին Բրիտանիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները և մեկնարկել է ձայների հաշվարկումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն`  ընտրությունների ընթացքում, որը համարվում է 1801 թվականից ի վեր Բրիտանիայի խորհրդարանական 57-րդ ընտրությունները, ժողովուրդը որոշելու է խորհրդարանի 650 մանդատների ճակատագիրը:

Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Թերեզա Մեյի գլխավորած Պահպանողական կուսակցության հաղթանակի մասին:

Հատկանշական է, որ սոցհարցումների արդյունքների համաձայն` Պահպանողական կուսակցությունը ստանալու է խորհրդարանի 314, իսկ Լեյբորիստական կուսակցությունը` 266 մանդատները:

Անգլիայի, Ուելսի, Շոտալանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի 40 հազար ընտրատեղամասերում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան ուրբաթ առավոտյան:

Բրիտանիայի քաղաքական կառույցի համաձայն` Համայնքների պալատում մանդատների մեծամասնությունը ձեռք բերած կուսակցությունը ձևավորում է երկրի կառավարությունը և կուսակցության ղեկավարը դառնում է ապագա վարչապետը:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը որոշեց վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, հուսյով, որ իր կուսակցությունը կկարողանա ձեռք բերել խորհրդարանական ձայների մեծամասնությունը և ծանր պարտության մատնել Ջերմի Քուրբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցությանը, :