ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի դեմ նոր շրջափակումներ սահմանելու հարցով քվեարկությունը
ԱՄՆ Սենատը հունիսի 12-ին քվեարկության կդնի Իրանի իսլամական հանրապետության դեմ նոր շրջափակումներ սահմանելու մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացրել է IRNA լրատվական գործակալությունը:
ԱՄՆ Սենատի 91 պատգամավորներ չորեքշաբթի օրը քվեարկել են Իրանի նկատմամբ նոր շրջափակումների օրինագծի վերաբերյալ միայն բանակցություններ անցկացնելու և դրանով բավարարվելու օգտին, որից հետո պատգամավորները 30 ժամ ժամանակ են ունեցել՝ շարունակելու բանակցություններն այդ հարցով, սակայն այդ հարցը չի ներառվել Սենատի հինգշաբթի օրվա օրակարգում: Արդյունքում որոշվել է առաջիկա երկուշաբթի օրը վերջնական քվեարկության դնել այդ օրինագիծը:
Չնայած հակաիրանական շրջափակումների օրինագծի հովանավորները մարդու իրավունքների խախտման և ահաբեկչական գործողությունների պատճառաբանությամբ պնդում են ,որ այդ օրինագիծը չի խախտելու միջուկային համաձայնությունը, բայց որոշ վերլուծաբաններ համոզված են,որ դա ենթահող կստեղծի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը խախտելու համար, ուստի նրանք զգուշացնում են այդ օրինագծի վավերացման հետևանքների կապակցությամբ:
Իրանի դեմ միակողմանի շրջափակումների նոր օրինագիծը վավերացվելու դեպքում, այն կներկայացվի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հաստատմանը և վերջում նախագահի ստորագրմանը:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ԱՄՆ-ը պարտավորություն ունի հրաժարվել այն շրջափակումների վերականգնելուց կամ պարտադրելուց, որոնց կիրառումը համայնագրով դադարեցրել է: