Թուրքիան շարունակելու է աջակցել Քաթարին
https://parstoday.ir/hy/news/world-i64244-Թուրքիան_շարունակելու_է_աջակցել_Քաթարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրների առաջնորդներին և ժողովուրդներին կոչ է արել խուսափել «եղբայրասպան» պատերազմից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում ապակայունացման և լարվածության սրման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 11:05 Asia/Tehran
  •  Թուրքիան շարունակելու է աջակցել Քաթարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պարսից ծոցի երկրների առաջնորդներին և ժողովուրդներին կոչ է արել խուսափել «եղբայրասպան» պատերազմից, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում ապակայունացման և լարվածության սրման:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանը նման հայտարարությամբ հանդես է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի կողմից կազմակերպված իֆթարի (ռամազանի ժամանակ երեկոյան սննդի ընդունում) ժամանակ: Նախագահ Էդողանը նշել է, որ պահին, երբ մահմեդական երկրում շատ խնդիրներ կան, նոր խնդիրներ ստեղծելը սխալ է` ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել Քաթարին: Նա նաև կոչ է արել Պարսից ծոցի երկրներին վերացնել Քաթարի շրջափակումը: Թուրքիայի նախագահի կարծիքով` Սաուդյան Արաբիան այդ հարցում պետք է իր վրա վերցնի առաջնորդումը: Էրդողանը նշել է, որ ինքը չի նկատում, թե «Քաթարը աջակցում է ահաբեկչությանը»: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական կապերի խզում՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ Լիբիայի, Եմենի, ինչպես նաև Մալդիվների և Մավրիկիոսի իշխանությունները ևս հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունների խզման մասին:

Ankakh.com