Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կարձակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
https://parstoday.ir/hy/news/world-i64246-Հյուսիսային_Կորեան_մոտ_ժամանակներս_կարձակի_միջմայրցամաքային_բալիստիկ_հրթիռը
Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կարող է անցկացնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով երկրի հիմնական տպագիր թերթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 11:11 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կարձակի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

Հյուսիսային Կորեան մոտ ժամանակներս կարող է անցկացնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով երկրի հիմնական տպագիր թերթին:

«Ռազմավարական զինուժի վերջերս տեղի ունեցած փորձարկումների շարքը ցույց է տալիս, որ մենք այնքան էլ հեռու չենք գտնվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հրթիռի արձակումը պատմական պահ է լինելու երկրի համար և վկայելու է ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության պարտության մասին:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտնել էր նոր տիպի հրթիռի փորձարկման մասին:

Ինչպես հաղորդվում է, նոր փորձարկման մասին տեղեկությունը Վաշինգտոնի մոտ անհանգստություն է առաջացրել:

operativ.am/