Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կազդի Բրեքզիթի վրա
Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կփոխի Բրեքզիթի գործընթացը:
Ֆրանսիական le Monde թերթի միջազգային բաժնի փոխտնօրեն Ֆիլիպ Ռիքարի հեղինակած հոդվածում ասված է.«Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չկարողացավ տիրանալ խորհրդարանական տեղերի մեծամասնությանը ,ինչը նվազեցրել է նրա հեղինակությունը; Այսպիսով, ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների գործընթացը ավելի բարդ է լինելու Թերեզա Մեյի համար»:
Ռիքարն իր հոդվածում նշել է.«Թերեզա Մեյը վաղաժամկետ ընտրություններ անցկացնելով նպատակ ուներ տիրանալ խորհրդարանի տեղերի մեծ մասին , բայց այդ ընտրությունների արդյունքում ավելի լեգիտիմ դարձավ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը»:
Նա հստակեցրել է.«Քորբինը իր ընտրապայքարի գործընթացը ծրագրավորել էր ձախամետ նպատակների շուրջ, որը շատ ազդեցիկ եղավ»:
Հունիսի 10-ին մեկնարկելու են ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ բանակցությունները: