Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կազդի Բրեքզիթի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i64280-Բրիտանիայի_խորհրդարանական_ընտրությունների_արդյունքը_կազդի_Բրեքզիթի_վրա
Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կփոխի Բրեքզիթի գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 14:57 Asia/Tehran
  • Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների  արդյունքը կազդի Բրեքզիթի վրա

Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքը կփոխի Բրեքզիթի գործընթացը:

Ֆրանսիական le Monde թերթի միջազգային բաժնի փոխտնօրեն Ֆիլիպ Ռիքարի հեղինակած հոդվածում ասված է.«Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չկարողացավ տիրանալ խորհրդարանական տեղերի մեծամասնությանը ,ինչը նվազեցրել է նրա հեղինակությունը; Այսպիսով, ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների գործընթացը ավելի բարդ է լինելու Թերեզա Մեյի համար»:

Ռիքարն իր հոդվածում նշել է.«Թերեզա Մեյը վաղաժամկետ ընտրություններ անցկացնելով նպատակ ուներ տիրանալ խորհրդարանի տեղերի մեծ մասին , բայց այդ ընտրությունների արդյունքում  ավելի լեգիտիմ  դարձավ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը»: 

Նա հստակեցրել է.«Քորբինը իր ընտրապայքարի գործընթացը ծրագրավորել էր ձախամետ նպատակների շուրջ, որը շատ ազդեցիկ եղավ»:

Հունիսի 10-ին մեկնարկելու են ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ բանակցությունները: