Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում են եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծել
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նպատակ կա Ֆրանսիայի համագործակցությամբ եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծել:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենն ասել է.«Բեռլինն ու Փարիզը հուլիսի 13-ի՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շեմին աշխատում են ԵՄ պաշտպանական հիմնադրամի համար կոնկրետ առաջարկների ուղղությամբ»։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ եվրոպական պաշտպանական հիմնադրամի հետ կապված առաջ են քաշվել անօդաչու թռչող սարքերի և ռազմական տրանսպորտի ոլորտում համագործակցությունը և Աֆրիկայի Սահելի գոտում իրավիճակը կայունացնելու կապակցությամբ:
Գերմանացի պաշտոնյան հավաստիացրել է, որ Brexit-ի հանրաքվեն և Եվրամիության նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությունները Փարիզին ու Բեռլինին հասկացրին, որ եվրոպացիներն իրենք պետք է ստանձնեն իրենց անվտանգության պատասխանատվությունը:
Եվրահանձնաժողովը հովանավորել է Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագիծը Եվրամիության բանակների ու սպառազինության արդյունաբերության համախմբման վերաբերյալ: