Մամուլի տեսություն 12-06-2017
Պուտինը շարունակում է պահպանել իր բարձր ժողովրդականությունը;
«Ռեսալաթ»
Պուտինը Ռուսաստանում մեծ ժողովրդականություն է վայելում
Հարցումները պարզել են, որ Պուտինը շարունակում է պահպանել իր բարձր ժողովրդականությունը: Ռուսների 81 տոկոսը հավանում են նախագահի գործելակերպը : Հարցվողների 1.48 տոկոսն ամբողջությամբ վստահում է նախագահի ներքին ու արտաքին քաղաքականությանը: Հարցվողների 6.61 տոկոսը գոհ են երկրի պաշտպանության նախարարի աշխատանքից, իսկ 9.14 տոկոսը վստահում է վարչապետ ՝ Մեդվեդևին: Ավելի վաղ Պուտինն հայտարարել էր, որ 2018 թվականի նախագահական ընտրությունների համար հաշվի է առնելու ժողովրդի կարծիքը:
Պուտինը մեծ ժողովրդականություն է վայելում ՝ երկրի տնտեսական իրավիճակը համեմատաբար բարելավելու, արևմուտքի դեմ Մոսկվայի հեղինակությունը բարձր պահելու, Ղրիմի թերակղզին երկրին կցելու և Սիրիայում ահաբեկիչների դիրքերը ռմբակոծելու և ԱՄՆ-ին ու արաբա-արևմտյան երկրների ճնշումների դիմագրավման հարցերում, հաջող գործունեություն ունենալու համար:
«Շարղ»
Մերկելի պատասխանը Թրամփին
Գերմանիայի կանցլերը քննադատել է ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանում պատ կառուցելու Թրամփի ծրագիրը: Թրամփը նույնիսկ բազմիցս ասել է , որ պատի կառուցման ծախսերը պետք է հոգան մեքսիկացիները: Մեքսիկայի նախագահի հետ հանդիպմանը, Անգելա Մերկելն ասել է.«Պատի կառուցումը չի կարող կարգավորել խնդիրները »: Մերկելն ընդգծել է , որ թրաֆիքինգի դեմ պետք է արմատական պայքար տանել : Գերմանիայի կանցլերի համոզմամբ, դա մեծ մարտահրավեր է , սակայն պատի կառուցումը չի կարող հարցի լուծում լինել:
«Ղոդս»
Մոգերինի.«Եվրամիությունը մեծացնելու է իր պաշտպանունակությունը»
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ընդգծել է միության պաշտպանունակությունը մեծացնելու անհրաժեշտությունը, նշելով, որ նա իր ողջ ջանքերն ի գործ է դնելու այդ ուղղությամբ:
ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպմանը, Ֆեդերիկա Մոգերինին նշել է .«ԵՄ-ն այդ ուղղությամբ տարբեր միջոցների է դիմելու: Այդ կապակցությամբ, միությունը ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, որպեսզի հնարավոր լինի պաշտպանական ու անվտանգության ոլորտներում նոր ձեռքբերումներ ունենալ»-ասել է Մոգերինին:
Մոգերինիի համոզմամբ, ԵՄ-ի պաշտպանունակության մեծացումը խթանելու է նաև նրա հեղինակության բարձրացումը:
«Ալիք»
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ 4 հայ թեկնածու է անցել
Կիրակի՝ հունիսի 11-ին, Ֆրանսիայում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ազգային ժողովում 577 տեղի համար իրենց թեկնածությունն էր առաջադրել 7.882 թեկնածու: Ինչպես գրում է «Նոր Յառաջ» թերթը, 4 հայ թեկնածու հավաքել է անհրաժեշտ քանակությամբ ձայն երկրորդ փուլում մրցապայքարը շարունակելու համար։ Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը՝ «Նոր Յառաջ»-ին հղումով:
Նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի հիմնած «Առաջ, հանրապետություն» (La République en marche) կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 32,3 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա կարող է հավակնել 445 տեղից 390-ին: Այնուամենայնիվ, խորհրդարանի մանդատ ստացած թեկնածուների թիվը հստակ կլինի միայն ընտրությունների երկրորդ փուլից հետո, քանի որ միայն չորս թեկնածուի է հաջողվել ընտրվել առաջին փուլում: Դրա համար անհրաժեշտ է երկու պայման, որոնցից մեկն է առնվազն 50 տոկոս ձայն ստանալու անհրաժեշտությունը: Երկրորդ պայմանի համաձայն՝ թեկնածուի հավաքած ձայների քանակը պետք է առնվազն հավասար լինի ընտրատարածքում գրանցված քվեարկողների թվի 25 տոկոսին:
Նախագահի կուսակցությանը հաջորդում են հանրապետականները՝ 21,6 տոկոս ձայնով, նախագահի նախկին թեկնածու Մարին լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը՝ 13,2 տոկոս ձայնով, «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը՝ 11 տոկոս ձայնով, և Սոցիալիստական կուսակցությունը՝ 9,5 տոկոս ձայնով:
Օ դը Սեն դեպարտամենտի 7-րդ ընտրատարածքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցության թեկնածու Ժակ Մարիլոսյանը 48,48 տոկոս ձայնով առաջին տեղն է զբաղեցրել: Երկրորդ փուլում նա մրցելու է հանրապետականների թեկնածու Էրիկ Պերտոաթիի (27,91 տոկոս) հետ:
Tert.am
ԱՄՆ-ում պատրաստվում են դատի տալ Թրամփին՝ Սահմանադրությունը խախտելու և օտար երկրներից միլիոնավոր դոլարներ ստանալու համար
ԱՄՆ Մերիլենդ նահանգի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազները պատրաստվում են դատի տալ նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանք կասկածում են ԱՄՆ նախագահին պաշտոնի անցնելուց հետո Սահմանադրության հակակոռուպցիոն հոդվածները խախտելու և «օտարերկրյա կառավարություններից միլիոններ ստանալու» համար, հայտնում է The Washington Post-ը:
Նախագահին մեղադրում են նրա համար, որ նա չի թողել սեփական բիզնեսի կառավարումը նախագահի պաշտոնի անցնելուց հետո: Մասնավորապես՝ նրանք հայտարարում են, որ նախագահը պարբերաբար զեկույցներ է ստանում իր ընկերության ֆինանսական վիճակի մասին:
Թերթը գրում է, որ գլխավոր դատախազները մտահոգված են Trump International Hotel հյուրանոցի գործունեության առնչությամբ, որը բացվել է անցած տարի Սպիտակ տան մոտակայքում: Ինչպես հաղորդվում է՝ Քուվեյթի դեսպանատունը միջոցառում է անցկացրել այդ հյուրանոցում՝ չնայած նրան, որ ի սկզբանե ամրագրել էր մեկ այլ հյուրանոց: Թրամփի երդմնակալությունից հետո Սաուդյան Արաբիան նույնպես մի քանի անգամ համարներ է ամրագրել հյուրանոցում:
Թերթի տեղեկություններով՝ եթե դաշնային դատավորն ընդունի հայցը, գլխավոր դատախազներն առաջին հերթին կպահանջեն բացահայտել Թրամփի հարկային հայտարարագիրը՝ նրա օտարերկրյա գործարքների մասշտաբները պարզելու համար: