Մամուլի տեսություն 13-06-2017
«Շնորհակալ ենք տղաներ»,Հանրապետության նախագահը շնորհավորել է մեր ֆուտբոլիստներին
Օրվա մամուլի ուշադրության կենտրոնում էր Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի տարած հաղթանակը:
«Արման»
Կրկին Իրան ՝ կրկին ֆուտբոլի աշխարհի առաջնություն
«Էբթեքար»
Այս անգամ քաղցր խորդադի 22
«Էըթեմադ»
Իրանը ՝ ցարերի երկրում
«Իրան»
Ողջույն ֆուտբոլի աշխարհի առաջնություն
«Ալիք»
Հովազների վազքը դեպի Ռուսաստան, Իրանը ՝ Աշխարհի առաջնությունում
«Ալիք»
«Շնորհակալ ենք տղաներ»,Հանրապետության նախագահը շնորհավորել է մեր ֆուտբոլիստներին
ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանինի շնորհավորել է ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականին ՝ 2018 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու ապակցությամբ:
«2018 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի նվաճումը բոլոր իրանցիների ուրախության պատճառը դարձավ: Շնորհակալ ենք տղաներ», Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը:
«Ռեսալաթ»
Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնելու Կատարում
Շարունակելով պաշտպանել Կատարին, Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնելու այդ երկրում: Թուրքիայի լրատվամիջոցները բացահայտել են Կատարում թուրք ուժերի տեղակայման համար Անկարա-Դոհա համաձայնությունը : Համաձայնության սահմաններում են ընդգրկվում Կատարում թուրք բանակայինների թվաքականը 94-ից 600-ի ավելացումը, Կատարի հողում Թուրքիայի բանակային ուժերի համար նոր և հզոր զորակայանի կառուցումը: Զորակայանի կառուցման և Դոհայում թուրք բանակայինների ծախսերը հոգալու է Կատարը:
Համաձայնությունն ընդգրկում է նաև հատուկ օրենքի հոդվածների ու նախապայմաններ: Կատարում նոր զորակայանի կառուցումը պայմանավորել է միջազգային օրենքների շրջանակների հարգմամբ , իսկ դատական քաշքշուկներ ու տարաձայնություններ առաջանալու դեպքում, հարցը պետք է քննարկվի երկու կառավարության կողմից, այլ ոչ թե Կատարի տեղական դատական մարմինները:
Այսօր Թուրքիան Կատարում մի զորակայան ունի: Թուրքիայի «Հուրրիեթ» օրաթերթը գրել է, որ այդ երկրի զինուժը նավեր ու կործանիչներ է պատրաստում ՝ Կատար գործուղելու համար: Դա տեղի է ունենալու Կատար բանակային ուժեր գործուղելու համար թուրքիայի խորհրդարանի համաձայնությունից և նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից վերջնական հաստատումը ստանալուց հետո:
«Շարղ»
Սպառնալիք ՝ ԵՄ-ի ոճով
Եվրամիության ղեկավարները Բրիտանիայից պահանջելու են BREXIT-ի հարցով իր բանագնացին հանձնարարել Եվրամիության հետ զուգահեռաբար բանակցել միության կազմից հեռանալու և առևտրական հարաբերությունների շուրջ: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, իրավիճակը վկայում է BREXIT-ի բանակցություններում բրիտանական կողմում տիրող անհամերաշխության ծավալման մասին : Եվրամիության ավագ ղեկավարներն ասել են, որ եթե Լոնդոնը պնդում է , որ Եվրամիությունից դուրս գալու նման հարցերը կարգավորելուց առաջ, բանակցությունները շարունակել քաղաքացիական իրավունքների, Իռլանդիայի հետ սահմանային հարցի և ազատ առևտրի համաձայնության հարցերի շուրջ, ապա պետք է սպասի հստակ պատասխանի:
«Համշահրի»
Կատարը ՝ անցյալում ԱՄՆ-ի գործընկեր, այսօր ՝ նրա զոհը
Վերջին օրերին Կատարի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Վաշինգտոնի հետ հարաբերությունների փոփոխման կապակցությամբ: Ամերիկացիներն , որոնք ավելի վաղ իրենց Կատարի գործընկերն էին համարում, և նույնիսկ այդ երկրում իրենց ամենամեծ ռազմաբազան էին հիմնել , վերջին օրերին իրենց դիրքորոշումներում 180 աստիճանի փոփոխությամբ, կանգնել են Ռիադի կողքին : Թրամփը կատարին անվանել է «պատմականորեն» ահաբեկչության հովանավորը: ԱՄՆ-ը նաև Կատարին մեղադրել են թալիբներին հյուրընկալելու մեջ:
Արաբաիայի հետ իր զորակցությունն ապացուցելու համար, Կատարին ահաբեկիչների աջակիցն է համարում, իսկ մյուս կողմից այդ երկրում մեծամասշտաբ ներդրումներ է կատարել: Մյուս երկրների հետ հարաբերությունները խզլուց հետո, Կատարը հայտարարել է , որ երկիրը կարող է ինչպես հարկն է կարգավորել իր տնտեսական հարցերը և պաշտպանվել շրջափակումներից: Կատարի ֆինանսների նախարարն ասել է, որ կողմերը տուժելու են հավասարապես: Շատ երկրներ փորձել են միջնորդել այդ հարցում, սակայն Քովեյթի էմիրի ջանքերն ապարդյուն անցան:
armedia.am
Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն մեղմացրել են Կատարի օդային շրջափակումը
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին օգտագործել իր օդային տարածությունը և օդանավակայանները դեպի Կատար և այնտեղից չվերթներ իրականացնելիս: Համանման որոշում Էր ընդունել Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Նոր կանոնների համաձայն նաև մասնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ նրանց, որոնք իրականացնում Է Կատարի ավիացիան, կարող են Կատար ուղևորվելիս և Էմիրությունից մեկնելիս ԱՄԷ-ի օդային տարածություն մտնել առնվազն 24 ժամ առաջ համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ պաշտոնական Դոհային մեղադրելով ահաբեկչություն հովանավորելու մեջ: Ծոցի որոշ երկրներ հայտարարել էին նաև դեպի Կատար և Կատարից իրականացվող միջազգային ավիափոխադրումների համար իրենց օդային տարածքը փակելու մասին:
«Քեյհան»
Ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Ֆիլիպինները
Ֆիլիպիններում նշում են երկրի անկախության օրը, իսկ ամերիկյան կործանիչներն ահաբեկչության դեմ պայքարի պատճառաբանությամբ, ռմբակոծել են այդ երկրի Մարավի քաղաքը:
Ամերիկյան երեք կործանիչներ ռմբակոծել են Մարավի քաղաքը, որն այսօր ԻԼԻՊ-ի ձեռքում է : ԱՄՆ-ի այդ քայլն առթել է Ֆիլիպինների զայրույթը: Ավիահարձակումներից հետո, մեծ բազմություն է հավաքվել մանիլայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ՝ բողոքելու իրենց երկրում Սպիտակ տան միջամտողական քաղաքականության դեմ:
lragir.am
Պենտագոնի ղեկավարը «ցնցված է» ԱՄՆ-ի բանակի ցածր մարտունակությունից
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ «ցնցված է» ամերիկյան զինված ուժերի վրա այն բացասական ազդեցությունից, որն ունեցել է 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ռազմական բյուջեի սեկվեստրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Երբ (պաշտոնաթողությունից հետո) չորս տարի անց ես վերադարձա պաշտպանության նախարարություն, ցնցված էի այն բանից, ինչ տեսա մարտական պատրաստության բնագավառում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեում:
Պենտագոնի պետը հավելել է. «Մարտադաշտերում ոչ մի հակառակորդ չէր կարող ավելի մեծ վնաս հասցնել մեր բանակին, քան սեկվեստրը»:
Մեթիսը կոմիտեում ելույթ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված՝ 2018 թվականի բյուջեի պարզաբանումներով, որը նախատեսում է ռազմական ծախսերի զգալի ավելացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
orer.am
Ինդոնեզիայի բոլոր նահանգներում կան ԻՊ-ի խմբեր. երկրի ԶՈՒ ղեկավար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ներկայություն ունի Ինդոնեզիայի՝ մահմեդական մեծամասնությամբ աշխարհի ամենամեծ երկրի գրեթե բոլոր նահանգներում: Այդ մասին Ջակարտայում հայտարարել է ԶՈՒ ղեկավարը, հայտնում է Reuters գործակալությունը:
Գեներալ Գատոտ Նուրմանտյոյի խոսքերն այն մասին, որ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում կան վտանգավոր «քնած» խմբեր, շեշտել են Հարավարևելյան Ասիայում «Իսլամական պետության» աճող ազդեցության վերաբերյալ մտահոգությունները:
«Դիտարկումից հետո մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր նահանգներում արդեն կան ԻՊ-ի խմբեր, բայց դրանք «քնած» խմբեր են»,- ասել է Նուրմանտյոն:
«Այս «քնած» խմբերը կարող են հեշտությամբ միանալ այլ ծայրահեղական խմբերի»,- ասել է նա:
Տարածաշրջանի երկրների իշխանությունները բարձր զգոնության են եկել այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» հետ կապված զինյալները մոտ երեք շաբաթ առաջ գրավել են Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքը: Ֆիլիպինների զինված ուժերը երեքշաբթի հայտարարել է, որ զինյալները շարունակում են հսկողության տակ պահել քաղաքի մոտ 20 տոկոսը: