Նոր մանրամասներ Լոնդոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից. կան բազմաթիվ տուժածներ
Հունիս 14, 2017 07:07 Asia/Tehran
Լոնդոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով 30 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով գերատեսչության թվիթերյան էջին:
«Հաստատում են, որ հոսպիտալացվել է 30 մարդ: Մենք հրդեհը խոշոր միջադեպ ենք որակել և շարունակում ենք աշխատել այլ փրկարարական ծառայությունների հետ: Դեպքի վայր են ժամանել ավելի քան 20 բժշկական բրիգադներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Բրիտանիայի մայրաքաղաքի արևմտյան մասում 27 հարկանի երկնաքեր է այրվում, որում կան մարդիկ:
operativ.am/
Պիտակ