Դանիան կողմ է հանդես եկել ԵՄ կազմում Բրիտանիայի մնալուն
Դանիայի ԱԳ նախարար՝ Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի Բրիտանիան շարունակի իր լիարժեք անդամակցությունը ԵՄ-ին, միայն այն պայմանով ,որ այդ երկիրը փոխի իր որոշումն այդ կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Անդերս Սամուելսենը հունիսի 14-ին ընդգծել է.«Եթե Լոնդոնը փոխի իր դիրքորոշումը և հայտարարի ,որ ցանկանում է մնալ ԵՄ կազմում, Դանիան կաջակցի այդ որոշմանը»:
Դանիայի Արտաքին գերատեսչության ղեկավարն այն դեպքում է նման հայտարարությամբ հանդես եկել ,երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի ֆինանսների նախարար՝ Վոլֆգանգ Շոյբլեն ավելի վաղ հայտարարել են, որ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու հնարավորություն կա:
Բրիտանիայում հունիսի 8-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները տարակուսանք են առաջացրել Բրեքզիթի հարցով: