Նյու-Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել
Նյու-Յորքի բնակիչները ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահի վարած քաղաքականությունների դեմ ցույց են անցկացրել:
Ֆրանս-պրես գործակալության հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի ժողովուրդը հավաքվելով Նյու-Յորք քաղաքում կոչ են արել Դոնալդ Թրամփին վերադառնալ Ռուսաստան:
Ի դեպ, արդարության ուղղությամբ խոչընդոտներ հարուցելու մեղադրանքով ԱՄՆ-ի նախագահի դեմ հայց է ներկայացվել:
Հենց այդ շրջանակում ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաները համաձայնվել են Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև եղած կապերի մասին տեղեկությունները տրամադրել Սենատի հատուկ քննչական հանձնաժողովին:
Թրամփը անգամներ հերքել է նախագահական ընտրությունների ժամանակ իր ընտրական շտաբի կապերը Ռուսաստանի հետ: Նա դեմոկրատականներին է մեղադրում այդ լուրերի տարածման մեջ: