ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել առանց արտաքին միջամտության. Լուկաշենկո
https://parstoday.ir/hy/news/world-i64726-ԼՂ_հակամարտությունը_պետք_է_կարգավորել_առանց_արտաքին_միջամտության._Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել առանց արտաքին միջամտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա»-ն, այս մասին Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 13:50 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորել առանց արտաքին միջամտության. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ ՀԱՊԿ տարածքում առկա հակամարտությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել առանց արտաքին միջամտության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բելառուսական «Բելտա»-ն, այս մասին Լուկաշենկոն խոսել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ:

«Ցանկալի է, որ մեր խնդիրներն ինքներս լուծենք: Սեղանի շուրջ՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում, ՀԱՊԿ անդամ մյուս երկրներում, որպեսզի այլ երկրների, խմբերի, կլոր սեղանների ազդեցությունը չլինի: Մենք առավել ևս կարող ենք լուծել այդ խնդիրները Ղարաբաղում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Սրանք մեր խնդիրներն են: Մենք դրանք պետք է լուծենք առանց արտաքին միջամտության»,- ասել է Լուկաշենկոն:

Նա կարծիք է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել ազգային շահերի պաշտպանությունը: Նրա խոսքով՝ այս հարցում շատ բան կախված է անվտանգության խորհրդի քարտուղարներից:

lragir.am/