Հունիս 15, 2017 18:41 Asia/Tehran
  • Հրդեհ՝ Բրյուսելի միջազգային օդանավակայանում

Այսօր առավոտից Բրյուսելի միջազգային օդանավակայանը հրդեհի պատճառով արգելափակվել է: Այս մասին հաղորդում է RTL հեռուստառադիոընկերությունը:

 

Օդանավակայանն արգելափակված է առավոտյան ժամը 5-ից: Էլեկտրականությունն անջատված է, ինչի պատճառով համակարգչային ցանցի խափանումը կաթվածահար է արել ազգային օդանավակայանը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ թռիչքներ չեն իրականացվում, ուղևորները չեն կարողանում տերմինալի շենք մտնել:

 

armradio

 

Պիտակ