ԱՄՆ-ի Սենատը կողմ քվեարկեց Իրանի ու Ռուսաստանի դեմ նոր շրջափակումներին
Հինգշաբթի օրն ԱՄՆ-ի Սենատում տեղի ունեցած քվեարկության ընթացքում ներկա 100 սենատորներից 98-ը կողմ քվեարկեցին Ռուսաստանի և Իրանի դեմ նոր շրջափակումների նախագծին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Սենատն այսպիսով հող է պատրաստել այն գործընթացի համար, որի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա գործող շրջափակումների կրճատումից առաջ ձեռք բերել Կոնգրեսի համաձայնությունը:
Հանրապետական սենատոր Ռանդ Փաուլը և անկախ սենատոր Բեռնի Սանդերսը միակ սենատորներն էին, որոնք դեմ քվեարկեցին այդ նախագծին:
Այդ նախագիծը ներառում է Իրանի հրթիռային ծրագրերի ու այլ աշխատանքների հետ կապված նոր շրջափակումներ:
ԱՄՆ-ի Սենատն այս շաբաթ այդ երկրի 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտության, Ղրիմի կցման և Սիրիայի ներքին պատերազմում այդ երկրի կառավարությանը հովանավորելու պատճառով նոր շրջափակումներ սահմանեց Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի և Իրանի դեմ նոր շրջափակումների որոշումն օրենքի ուժ ստանալու համար պիտի նաև անցնի Ներկայացուցիչների տան բովից և ստորագրվի Թրամփի կողմից: