ՄԱԿ-ում կհայտնվի Հակաահաբեկչական վարչություն
https://parstoday.ir/hy/news/world-i64762-ՄԱԿ_ում_կհայտնվի_Հակաահաբեկչական_վարչություն
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է բանաձեւ՝ ՄԱԿ-ում նոր հակաահաբեկչական վարչություն ստեղծելու մասին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2017 05:37 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում կհայտնվի Հակաահաբեկչական վարչություն

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը ընդունել է բանաձեւ՝ ՄԱԿ-ում նոր հակաահաբեկչական վարչություն ստեղծելու մասին, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Անտոնիո Գուտերեշը հույս ունի, որ ՄԱԿ-ի հակաահաբեկչական կենտրոնը ՝ նոր Հակաահաբեկչական վարչության կազմում կենտրոնական դեր կկատարի անդամ երկրներին օգնություն ցուցաբերելու գործում, որպեսզի նրանք ընդլայնեն ահաբեկչության դեմ պայքարում իրենց հնարավորությունները։

Հիշեցնենք, որ փետրվարին Անտոնիու Գուտերեշը առաջարկել էր ստեղծել հակաահաբեկչական վարչություն՝ ահաբեկչության դեմ պայքարում ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացման համար։ Բանաձեւի համաձայն՝ Վարչության ղեկավարի պաշտոնը համազոր կլինի Գլխավոր քարտուղարի տեղակալին։

News.am