Բեռլինը խստորեն արձագանքեց ԱՄՆ-ի Սենատի հակառուսական որոշմանը
Հունիս 16, 2017 13:56 Asia/Tehran
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ԱՄՆ-ին սպառնացել է, որ եթե Վաշինգտոնը գերմանական ընկերություններին տուգանելու որոշում ընդունի, Գերմանիան կդիմի պատասխան քայլի:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիպրեսն ուրբաթ օրը Բեռլինում «Ռոյտերզ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Եվրոպայի հետ ընդհանուր ուղեգծից հրաժարվելու մեջ և սպառնացել, որ եթե Վաշինգտոնը փորձի տուգանել գերմանական ընկերություններին, Գերմանիան իր հերթին կարող է պատասխան քայլեր ձեռնարկել:
ԱՄՆ-ի Սենատը չորեքշաբթի օրը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ, հիմք ընդունելով ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները:
Պիտակ