Այսօր անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i64828-Այսօր_անապատացման_ու_երաշտի_դեմ_պայքարի_համաշխարհային_օրն_է
Անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day to Combat Desertification and Drought), որը ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի հունիսի 17-ին, հիմնվել է ՄԱԿ-ի Գխավոր վեհաժողովի կողմից 1995-ի հունվարի 30-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 05:51 Asia/Tehran
  • Այսօր անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Անապատացման ու երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day to Combat Desertification and Drought), որը ամբողջ աշխարհում նշվում է ամեն տարի հունիսի 17-ին, հիմնվել է ՄԱԿ-ի Գխավոր վեհաժողովի կողմից 1995-ի հունվարի 30-ին։

Այս օրն է ընտրվել, քանի որ 1994-ի հունիսի 17-ին էր ՄԱԿ-ն ընդունել անապատացման դեմ պայքարի հռչակագիրը, հայտնում է Calend-ը։

Հռչակագիրը պետություններին կոչ էր անում միջոցառումներ ձեռնարկել անապատացման ու երաշտի դեմ պայքարի,  նաեւ երաշտի հետեւանքները վերացնելու հարցում համագործակցելու անհրաժեշտության մասին իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ։ ՄԱԿ ԳՎ-ն 2010 հունվարից մինչեւ 2020 դեկտեմբեր ժամանակահատվածը հռչակել էր ՄԱԿ –ի տասնամյակ, որը նվիրված է անապատացման դեմ պայքարին։ Անապատացումը շրջակա միջավայրի դեգրադացման առավել տագնապալի համաշխարհային գործընթացներից է։ Այն սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանը ու գոյատեւմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը մոտ 42 մլրդ դոլարի վնաս է պատճառում՝ գյուղատնտեսական արտադրանքի կորուստի ձեւով։

News.am