Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում մի քանի ամերիկացի զինվորականների վիրավորման տեղեկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i64892-Պենտագոնը_հաստատել_է_Աֆղանստանում_մի_քանի_ամերիկացի_զինվորականների_վիրավորման_տեղեկությունը
Պենտագոնը շաբաթ հաստատել է, որ Աֆղանստանում մի քանի ամերիկացի զինծառայող է վիրավորում ստացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 19:25 Asia/Tehran
  • Պենտագոնը հաստատել է Աֆղանստանում մի քանի ամերիկացի զինվորականների վիրավորման տեղեկությունը

Պենտագոնը շաբաթ հաստատել է, որ Աֆղանստանում մի քանի ամերիկացի զինծառայող է վիրավորում ստացել։

«Մեզ հայտնի է այն միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Մազարի Շարիֆում, Քեմփ- Շահին բազայում։ Այս պահին մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի զինծառայողներից ոչ մեկը չի զոհվել։ Վիրավորվել են մի քանի ամերիկացի զինծառայողներ»,- ասել է ՌԻԱ Նովոստիին Պենտագոնի ներկայացուցիչը։

Նա նաեւ նշել է, որ «միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ աֆղան զինծառայող, եւս մեկը վիրավորվել է։

Նրա խոսքով տվյալ միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել։

News.am