Հռոմի պապը կոչ է արել առանց վախի ընդունել փախստականներին
https://parstoday.ir/hy/news/world-i64970-Հռոմի_պապը_կոչ_է_արել_առանց_վախի_ընդունել_փախստականներին
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել առանց վախի ընդունել փախստականներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 14:24 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել առանց վախի ընդունել փախստականներին

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել առանց վախի ընդունել փախստականներին:

Փախստականների միջազգային օրվա նախօրեին աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապն ասել է.«Ժողովուրդն ու պետությունները պետք է ջերմ մթնոլորտում ընդունեն աղքատ ու խոցելի մարդկանց»:

Նա կարևորել է նաև պատերազմների ու բռնությունների զոհերին՝ հատկապես երեխաներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օր է հռչակված:

ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել միլիոնավոր փախստականների վրա, ովքեր բռնության ու պատերազմի պատճառով հարկադրված լքել են իրենց բնակավայրը: