Ֆուտբոլային հանդիպումները կարող են 60 րոպե տևել
https://parstoday.ir/hy/news/world-i64992-Ֆուտբոլային_հանդիպումները_կարող_են_60_րոպե_տևել
IFAB-ը (ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը) «Play Fair!» («Խաղա ազնիվ») անունը կրող նոր մարտավարություն է մշակել, որն ուղղված է ֆուտբոլային խաղերի դիտարժանությունը բարձրացնելուն:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 18, 2017 18:34 Asia/Tehran
  • Ֆուտբոլային հանդիպումները կարող են 60 րոպե տևել

IFAB-ը (ֆուտբոլային ասոցիացիների միջազգային խորհուրդը) «Play Fair!» («Խաղա ազնիվ») անունը կրող նոր մարտավարություն է մշակել, որն ուղղված է ֆուտբոլային խաղերի դիտարժանությունը բարձրացնելուն:

Ենթադրվում է,մասնավորապես, խաղերը 90 րոպե «կեղտոտ» ժամանակից կրճատել 60 «մաքուր» րոպեի՝ դադարների ժամանակ վայրկյանաչափով ընդհատելով, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, հոկեյում կամ բասկետբոլում:

Բացի դա, IFAB-ը, որը զբաղվում է ֆուտբոլում խաղի կանոնների կարգավորմամբ, առաջարկում է ազատ հարվածի փոխարեն 11-մետրանոց նշանակել այն դեպքերում, երբ դարպասապահը թիմակցի ոտքով փոխանցումից հետո սեփական տուգանայինում ձեռքով է ընդունում գնդակը:

Մյուս գաղափարներից մեկն այն է, որ պետք է խաղադաշտից հեռացնել միտումնավոր ձեռքով գոլ խփած խաղացողին: Եթե ֆուտբոլիստը դատարկ դարպասից ձեռքով է հեռացնում գնդակը, ապա առաջարկվում է գրանցել գոլը:

Tert.am