Աստղագետները հայտնաբերել են երկրագնդին նման 10 մոլորակներ
https://parstoday.ir/hy/news/world-i65132-Աստղագետները_հայտնաբերել_են_երկրագնդին_նման_10_մոլորակներ
Ամերիկացի աստղագետները «Kepler» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են Արեգակնային համակարգում չգտնվող 219 մոլորակներ: Դրանցից մոտ 10-ը նման են Երկրի չափսերին և գտնվում են «բնակելի գոտում»: Այնուամենայնիվ հայտնաբերված մոլորակները դեռ խորը ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 13:52 Asia/Tehran
  • Աստղագետները հայտնաբերել են երկրագնդին նման 10 մոլորակներ

Ամերիկացի աստղագետները «Kepler» աստղադիտակի օգնությամբ հայտնաբերել են Արեգակնային համակարգում չգտնվող 219 մոլորակներ: Դրանցից մոտ 10-ը նման են Երկրի չափսերին և գտնվում են «բնակելի գոտում»: Այնուամենայնիվ հայտնաբերված մոլորակները դեռ խորը ուսումնասիրության կարիք ունեն: Այս մասին գրում է «Life.ru»-ն:

Գիտնականները հայտնաբերել են հիմնականում Երկրին և Նեպտունին նման մոլորակներ: 

«Kepler»-ի աստղադիտակը համարվում է «մոլորակների որսորդ», այն 2009 - 2013 թվականներին  հայտնաբերել է երկրագնդին նման ևս 50 մոլորակ, որոնք  գտնվում են  «բնակելի գոտիներում»: Դրանցից 34-ը հաստատված բացահյտումներ են:

operativ.am/