Թուրքիան Նախիջևանի հետ ազատ առևտրի ռեժիմ է սահմանում
Հունիս 20, 2017 13:59 Asia/Tehran
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին այցելել է Կարս քաղաք, որտեղ հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի ռեժիմի սահմանման մասին: Այս մասին հայտնում է Միլիյեթը:
Նրա խոսքով, սխեմա է մշակվում Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ: Զայբեքչին նշել է, որ փոխադարձ առևտուրն իրականացվելու է թուրքական լիրայով: Թուրք պաշտոնյայի խոսքով, ազատ առևտուրը կնպաստի Կարսի նահանգի զարգացմանը:
lragir.am/
Պիտակ