Ներկայացուցիչների պալատում դադարեցվել է Ռուսաստանի դեմ և հակաիրանական շրջափակումների նախագծի քննարկումը
https://parstoday.ir/hy/news/world-i65188-Ներկայացուցիչների_պալատում_դադարեցվել_է_Ռուսաստանի_դեմ_և_հակաիրանական_շրջափակումների_նախագծի_քննարկումը
Դեմ գնալով Սենատի որոշմանը , ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները դադարեցրել են Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նախագծի քննարկման գործընթացը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 08:27 Asia/Tehran
  • Ներկայացուցիչների պալատում դադարեցվել է Ռուսաստանի դեմ և հակաիրանական շրջափակումների նախագծի քննարկումը

Դեմ գնալով Սենատի որոշմանը , ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները դադարեցրել են Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նախագծի քննարկման գործընթացը:

«Washington Post» ամերիկյան օրաթերթի գրությամբ, ԱՄՆ Ներակայացուիչների պալատը երեքշաբթի օրը դադարեցրել է Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նոր նախագծի քննարկումը: Այն ճանաչվել է հակասահմանադրական: Նախագծի քննարկումը դադարեցվել է մինչև  դրան  լրացուցիչ հոդվածի կցումը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հարկային կոմիտեի նախագահ ՝ Քևին Բերդին ասել է.«Սենատորների հաստատած նախագիծը հակասում է ԱՄՆ Սահամադրությանը»:

ԱՄՆ Սենատը կարող է լրացուցիչ հոդված նախագծին կցելով և նախագծի շուրջ քվեարկություն անցկացնելով և նախագիծը կրկին անգամ ուղարկելով, ընթացքի մեջ դնել նախագծի քննարկումը:

Անցյալ շաբաթ 98 թեր և ընդամենը երկու դեմ ձայներով, ԱՄՆ Սենատում ընդունվեց Իրանի և Ռուսաստանի դեմ շրջափակումների նոր նախագիծը:

Սենատի պատգամավորները հայտարարել են, որ նախագիծը ոչ միայն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտում չի համարվում, այլև ԱՄՆ-ը չի լինելու համաձայնությունը խախտող առաջին կողմը , ինչպես ընդդիմադիրներն են հայտարարել:

Ներկայացուցիչների պալլատի կողմից հաստատվելու դեպքում, նախագիծը պետք է ստորագրվի Դոնալդ Թրամփի կողմից: