Ներկայացուցիչների պալատում դադարեցվել է Ռուսաստանի դեմ և հակաիրանական շրջափակումների նախագծի քննարկումը
Դեմ գնալով Սենատի որոշմանը , ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները դադարեցրել են Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նախագծի քննարկման գործընթացը:
«Washington Post» ամերիկյան օրաթերթի գրությամբ, ԱՄՆ Ներակայացուիչների պալատը երեքշաբթի օրը դադարեցրել է Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նոր նախագծի քննարկումը: Այն ճանաչվել է հակասահմանադրական: Նախագծի քննարկումը դադարեցվել է մինչև դրան լրացուցիչ հոդվածի կցումը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հարկային կոմիտեի նախագահ ՝ Քևին Բերդին ասել է.«Սենատորների հաստատած նախագիծը հակասում է ԱՄՆ Սահամադրությանը»:
ԱՄՆ Սենատը կարող է լրացուցիչ հոդված նախագծին կցելով և նախագծի շուրջ քվեարկություն անցկացնելով և նախագիծը կրկին անգամ ուղարկելով, ընթացքի մեջ դնել նախագծի քննարկումը:
Անցյալ շաբաթ 98 թեր և ընդամենը երկու դեմ ձայներով, ԱՄՆ Սենատում ընդունվեց Իրանի և Ռուսաստանի դեմ շրջափակումների նոր նախագիծը:
Սենատի պատգամավորները հայտարարել են, որ նախագիծը ոչ միայն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտում չի համարվում, այլև ԱՄՆ-ը չի լինելու համաձայնությունը խախտող առաջին կողմը , ինչպես ընդդիմադիրներն են հայտարարել:
Ներկայացուցիչների պալլատի կողմից հաստատվելու դեպքում, նախագիծը պետք է ստորագրվի Դոնալդ Թրամփի կողմից: