Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին «շատ վտանգավոր մարդ» է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i65196-Հարավային_Կորեայի_նախագահը_Կիմ_Չեն_Ընին_շատ_վտանգավոր_մարդ_է_անվանել
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը շատ վտանգավոր մարդ է։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդում է The Washington Post-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 10:14 Asia/Tehran
  • Հարավային Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին «շատ վտանգավոր մարդ» է անվանել

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը շատ վտանգավոր մարդ է։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հաղորդում է The Washington Post-ը։

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը խելամիտ առաջնորդ չէ եւ շատ վտանգավոր մարդ է։ «Բայց նա մարդ է, որը արդյունավետորեն վերահսկում է Հյուսիսային Կորեան, եւ նա մարդ է, որը Հյուսիսային Կորեան ապամիջուկայինացնելու լիազորություններ ունի»։

Մուն Չժե Ինը նշել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհանուր նպատակ ունեն՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ոչնչացումն ու Կորեական թերակղզու ապամիջուկայինացումը։

Նա հավելել է, որ այդ նպատակի շուրջ աշխատանքի ընթացքում շատ կարեւոր են երկրների միջեւ բարեկամությունն ու վստահությունը։

News.am