Պուտինը քննադատել է Արևմուտքում ժողովրդական ակցիաների բռնաճնշումը
ՌԴ նախագահն Արևմուտքի հետախուզական կազմակերպություններին մեղադրել է ընդդիմադիրներին բռնաճնշելու մեջ, ասելով.«Այդ ճնշումները խոչընդոտում են համընդհանուր բողոքի ակցիների անցկացմանը»:
«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, ՌԴ քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Արևմուտքում ժողովրդական բողոքի ակցիաների դեմ պայքարի համակարգն այնքան կազմակերպված է , որ միայն ոմանց է ցույցեր իրականացնելու իրավունք տրվում և խստորեն արգելվում են բողոքի ակցիաները»:
Անդրադառնալով ԱՄՆ-ում «Ուոլ սթրիթ» բողոքի շարժմանը, Պուտինն ասել է.«ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը ձերբակալեց շարժման բոլոր անդամներին ՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն»:
Վերջերս «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Պուտինն ասել էր.«Վաշինգտոնը մյուս երկրներին ժողովրդավարության դասեր է տալիս , իսկ Մոսկվան նման դասերի կարիք չունի, քանի որ ԱՄՆ ընտրական կառուցվածքը թերի է»: