Պուտինը քննադատել է Արևմուտքում ժողովրդական ակցիաների բռնաճնշումը
https://parstoday.ir/hy/news/world-i65236-Պուտինը_քննադատել_է_Արևմուտքում_ժողովրդական_ակցիաների_բռնաճնշումը
ՌԴ նախագահն Արևմուտքի հետախուզական կազմակերպություններին մեղադրել է ընդդիմադիրներին բռնաճնշելու մեջ, ասելով.«Այդ ճնշումները խոչընդոտում են համընդհանուր բողոքի ակցիների անցկացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 14:12 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է Արևմուտքում ժողովրդական ակցիաների բռնաճնշումը

ՌԴ նախագահն Արևմուտքի հետախուզական կազմակերպություններին մեղադրել է ընդդիմադիրներին բռնաճնշելու մեջ, ասելով.«Այդ ճնշումները խոչընդոտում են համընդհանուր բողոքի ակցիների անցկացմանը»:

«Սպուտնիկ» գործակալության փոխանցմամբ, ՌԴ քաղաքական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Արևմուտքում ժողովրդական բողոքի ակցիաների դեմ պայքարի համակարգն այնքան կազմակերպված է  , որ միայն ոմանց է ցույցեր իրականացնելու իրավունք տրվում և խստորեն արգելվում են բողոքի ակցիաները»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում «Ուոլ սթրիթ» բողոքի շարժմանը, Պուտինն ասել է.«ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը ձերբակալեց շարժման բոլոր անդամներին ՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն»:

Վերջերս «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Պուտինն ասել էր.«Վաշինգտոնը մյուս երկրներին ժողովրդավարության դասեր է տալիս , իսկ Մոսկվան նման դասերի կարիք չունի, քանի որ ԱՄՆ ընտրական կառուցվածքը թերի է»: