Թուրքիան հակադարձել է Կատարում ռազմական ներկայության վերաբերյալ ՊԾՀԽ-ի պահանջին
https://parstoday.ir/hy/news/world-i65386-Թուրքիան_հակադարձել_է_Կատարում_ռազմական_ներկայության_վերաբերյալ_ՊԾՀԽ_ի_պահանջին
Թուրքիայի պաշտպանության նախարարը «երկկողմ գործերին միջամտություն» է որակել Կատարում հիմնվող թուրքական ռազմաբազան փակելու վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների պահանջը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2017 13:15 Asia/Tehran
  • Թուրքիան հակադարձել է Կատարում ռազմական ներկայության վերաբերյալ ՊԾՀԽ-ի պահանջին

Թուրքիայի պաշտպանության նախարարը «երկկողմ գործերին միջամտություն» է որակել Կատարում հիմնվող թուրքական ռազմաբազան փակելու վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների պահանջը:

«Ֆարս» գործակալության ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքը քննադատել է Կատարում իր երկրի ռազմաբազայի նկատմամբ ՊԾՀԽ-ի անդամ երկրների ընդունած դիրքորոշումն, ասելով.«Անկարան փորձում է արաբական երկրների և Կատարի միջև ծագած ճգնաժամը կարգավորել բանակցության միջոցով : Ի դեպ հաշվի առնելով խորհրդի ներկայացրած պահանջը, Թուրքիան Կատարում ռազմաբազայի հարցի վերանայման ոչ մի ծրագիր չունի»:

Կատարի հետ հարաբերությունները վերականգնելու համար ՊԾՀԽ-ի ներկայացրած պահանջների փաթեթի մեջ է ընդգրկվում Կատարում Թուրքիայի ռազմաբազայի փակումը: